Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կրակը կփրկի

Կրակը կփրկի
06.10.2023 | 21:53

Եթե իրոք դժգոհ ենք «պատմության» հակազգային դասագրքից` ՖԲ-ում անվերջ ու անարդյունք բողոքների փոխարեն, հավաքենք դասագիրքը ու կրակին տանք հրապարակավ։

Մոռացա՞նք, թե ինչպես տարիներ առաջ ազերիները Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը կրակին տվին, թե ինչ է, հեղինակը փորձել էր հայերի մասին ճշմարտությունն ասել:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Գծանկար կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2584

Մեկնաբանություններ